Անձնագրային և վիզաների վարչությունն ու տարածքային ծառայությունները հունիսի 5-15-ը կաշխատեն երկու ժամ

Armenpress 14:08, 4 Հունիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունն ու տարածքային անձնագրային ծառայությունները հունիսի 5-15-ը կաշխատեն ժամը 9-11-ը, բացառությամբ` շաբաթ և կիրակի օրերի։  «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ոստիկանությունը․

«Անձնագրային ծառայությունների կողմից կիրականացվեն միայն տպագրված և դեռևս քաղաքացիներին չհանձնված անձնագրերի, նույնականացման քարտերի և հանրային ծառայության համարանիշերի տրամադրման աշխատանքներ։ Հորդորում ենք` անձնագրային ծառայություններ դիմել միայն նշված հարցերով․ այլ գործառույթներ չեն իրականացվելու»,- ասված է ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am