ՉԼ խաղերը կարող են հյուրընկալել երեք երկիր  

Armenpress 13:45, 4 Հունիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի ընթացիկ մրցաշրջանի մնացած խաղերը հյուրընկալելու հայտ կներկայացնեն երեք երկիր:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ռուսաստանը, Գերմանիան և Պորտուգալիան պատրաստ են հյուրընկալել Չեմպիոնների լիգայի հաջորդիվ կայանալիք խաղերը: Քառորդ եզրափակիչից սկսած բոլոր խաղերը կարող են անցկացվել 100 կմ շառավղի 4 մարզադաշտերում: Գերմանիան պատրաստ է խաղերն ընդունել Ֆրանկֆուրտում, Մայնցում, Հոֆենհայմում և Դարմշտադտում:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Չեմպիոնների լիգայի այս տարվա եզրափակիչը կարող է չկայանալ Ստամբուլում: ՈՒԵՖԱ-ն լիահույս է` հունիս-հուլիս ամիսներին առանց երկրպագուների ավարտին կհասցվեն ազգային առաջնությունները, և ակումբները կկարողանան մասնացել Չեմպիոնների լիգային և Եվրոպայի լիգային:  

 Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am