IDBank-ն ու «Արմլիզինգ»-ը կհամագործակցեն

Armenpress 13:13, 4 Հունիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ IDBank-ն ու «Արմենիան Լիզինգ Քամփնին» համագործակցության պայմանագիր են ստորագրել, որով

«Արմլիզինգը» կմատուցի մասնագիտացված լիզինգային ծառայություններ IDBank-ի կողմից առաջարկվող հաճախորդներին: Սա նշանակում է, որ բացի լիզինգի բուն գործընթացի սպասարկումիցհաճախորդները կստանան ֆինանսական և ոչ ֆինանսական բնույթի այլ ծառայություններ, ներառյալ խորհրդատվություն։ «Արմլիզինգը» կիրականացնի լիզինգային գործարքների ֆինանսավորումը ինչպես սեփական միջոցներով, այնպես էլ կստանա ֆինանսական միջոցներ IDBank-ից (միջբանկային վարկ կամ վարկային գիծ) իրականացվող նախագծերի ֆինանսավորման համար։ Կիրականացվեն ֆինանսավորման նախագծեր, որոնք կմեկտեղեն երկու Ընկերությունների ուժեղ կողմերը շուկայում՝ հաճախորդներին համաֆինանսավորման սկզբունքով տրամադրելով նաև հատուկ առաջարկներ։ Արմլիզինգի հաճախորդները IDBank-ում կսպասարկվեն անհատական պայմաններով։

IDBank-ի Կորպորատիվ բիզնեսի տնօրեն Տիգրան Մխիթարյանի խոսքով Արմլիզինգի հետ համագործակցությունը Բանկի հաճախորդներին հնարավորություն կտա օգտվել լիզինգային ծառայություններից, իսկ Արմլիզինգի հաճախորդները կօգտվեն վարկային ռեսուրսներից։

«Արմենիան Լիզինգ Քամփնի» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Ա․Բազիկյանի խոսքերով՝ ծառայությունների մատուցման նման ձևաչափը նոր մակարդակի է բերում ֆինանսական կառույցների միջև համագործակցությունը, որից միանշանակ շահում է շուկան։

 

ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am