1000х90.jpg (78 KB)

Կառավարությունը ՀԾԿՀ անդամի թափուր պաշտոնում առաջադրեց Կամո Սարգսյանին

Armenpress 11:38, 4 Հունիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Կառավարությունը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնում թեկնածու առաջադրեց Կամո Սարգսյանին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, որոշումն ընդունվեց կառավարության այսօրվա նիստում։

Հիմնավորման մեջ, մասնավորապես, ասված է. «Ղեկավարվելով «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ և 2.1-ին մասերով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնում առաջադրել Կամո Սարգսյանի թեկնածությունը»։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am