Լուկաշենկոն ցրել է Բելառուսի կառավարությունը

Armenpress 21:57, 3 Հունիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կառավարությանը կազմը ցրելու որոշում է ընդունել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այդ մասին հաղորդում է Բելտա գործակալությունը։

Նոր կազմի ընտրման վերաբերյալ առաջարկները կքննարկվեն հունիսի 3-ին Բելառուսի նախագահի մոտ խորհրդակցության ժամանակ:

Միջոցառմանը հրավիրվել են Հանրապետության Խորհրդի ղեկավար Նատալյա Կոչանովան, Ներկայացուցիչների պալատի ղեկավար Վլադիմիր Անդրեյչենկոն, նախագահի վարչակազմի ղեկավար Իգոր Սերգեենկոն եւ Անվտանգության խորհրդի պետքարտուղար Անդրեյ Ռավկովը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am