Վարչապետի և նրա ընտանիքի անդամների ինքնազգացողությունը լավ է. խոսնակ

Armenpress 21:07, 3 Հունիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նրա ընտանիքի անդամների ինքնազգացողությունը լավ է: Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը։

«Ինչպես վարչապետը, այնպես էլ ընտանիքի մյուս անդամները չունեն ջերմություն, մեկուսացված են կառավարական կեցավայրում՝ բժիշկների հսկողության ներքո»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշել է Գևորգյանը:

Նիկոլ Փաշինյանը և ընտանիքի անդամներն արդեն մի քանի օր է, ինչ վարակվել են կորոնավիրուսով։ Վարչապետը գործունեությունը շարունակում է հեռավար։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am