1000х90.jpg (78 KB)

Դավիթ Տոնոյանը հանդիպել է «Վեոլիա ջուր» ընկերության գլխավոր տնօրենի հետ

Armenpress 16:52, 3 Հունիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հունիսի 3-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում հանդիպել է «Վեոլիա ջուր» ընկերության գլխավոր տնօրեն Մարիաննա Շահինյանի հետ։

«Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր:  Մասնավորապես, անդրադարձ է կատարվել զորամասերի ջրամատակարարման կազմակերպչական,  ենթակառուցվածքային, ցանցային սպասարկման հարցերին։

Համաձայնություն է ձեռք բերվել ԶՈւ  զորամասերի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի սպասարկման բարելավման  ուղղությամբ  համագործակցության վերաբերյալ: «Վեոլիա ջուր» ընկերությունը պատրաստակամություն է հայտնել իր հնարավորությունների և  իրավասությունների շրջանակներում միջոցներ ձեռնարկել զորամասերի ջրամատակարարման բարելավման և առկա խնդիրների լուծման ուղղությամբ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am