Վարչապետը խնդրում է օգտատերերին հրապարակել հակահամաճարակային խախտումների վերաբերյալ տեղեկությունները

Armenpress 14:42, 3 Հունիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խնդրում է «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի օգտատերերին առանց կաշկանդվելու հրապարակել հակահամաճարակային կանոնների խախտումների վերաբերյալ տեղեկությունները իրենց էջերում։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Փաշինյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է, որ այս հանրային վերահսկողության պրոցեսը ոչ մի վայրկյան չպետք է կանգնի։

«Խախտումների մասին տեղեկությունները դուխով հրապարակեք Ձեր էջերում»,- գրել է ՀՀ վարչապետը։

Հունիսի 2-ից  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում հրապարակում է հակահամաճարակային կանոնների խախտումների վերաբերյալ լուսանկարներ։ Լուսանկարների մեծ մասն արվել է հենց օգտատերերի տարբեր կառույցների մոտ, որտեղ մեծ հերթեր են գոյացել և չեն պահպանվել պարետի կողմից սահմանված կանոնները:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am