Հռիփսիմե Գրիգորյանը «օդի տուրքը» ուժը կորցրած ճանաչելու օրինագիծ է մշակել

Armenpress 14:44, 3 Հունիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության անդամ Հռիփսիմե Գրիգորյանը օդային ուղևորների ելքի համար տուրքը ուժը կորցրած ճանաչելու օրինագիծ է մշակել:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին պատգամավորը հայտնել է «Ֆեյսբուք»-ի իր էջում:

«Սիրելի՛ քաղաքացիներ և հատկապես զբոսաշրջության ոլորտի սիրելի՛ ներկայացուցիչներ, ուրախ եմ տեղեկացնել, որ վերջնական քննարկումներից հետո շուտով շրջանառության մեջ կդնեմ «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը, որով նախատեսվում է ուժը կորցրած ճանաչել օդային ուղևորների ելքի համար տուրքը, առավել հայտնի որպես «օդի տուրք»,- գրել է Գրիգորյանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am