Արցախում հաստատված կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը հասել է 57-ի

Armenpress 11:23, 3 Հունիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 57 դեպք, որոնցից 26-ը՝ բուժված:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում են ԱՀ առողջապահության նախարարությունից։

Արցախում ընդհանուր առմամբ թեստավորվել է 984 մարդ, կա 98 մեկուսացված անձ։ Այսպիսով` կա կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 3 նոր դեպք։ Նրանք ժամանել են Ռուսաստանի Դաշնությունից և անմիջապես մեկուսացվել: ԱՀ-ում մահվան դեպքեր չեն արձանագրվել։

Արցախում ապրիլի 12-ին հայտարարված արտակարգ իրավիճակի ժամկետը մայիսի 12-ի ժամը 22:00-ից 30 օրով՝ մինչեւ հունիսի 11-ի ժամը 22:00-ն երկարաձգվել է։

Լիլիթ Դեմուրյան

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am