ԱԺ-ն ընդունեց իրավաբանական նշանակության փաստը հաստատող ապացույցների շրջանակն ընդլայնող նախագիծը

Armenpress 11:00, 3 Հունիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը, որով առաջարկվում է ընդլայնել իրավաբանական նշանակության փաստը հաստատող ապացույցների շրջանակը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ փաթեթը հեղինակել է ՀՀ կառավարությունը:

Նախագծերի ընդունմամբ ընդլայնվում է իրավաբանական նշանակություն ունեցող փաստը հաստատող ապացույցների շրջանակը՝ ներառելով վկայի ցուցմունքը, նոտարի կողմից իրավաբանական նշանակություն ունեցող փաստը չհաստատելու համար հիմք հանդիսացող այլ կարգով նախատեսված դեպքերից բացառվում է դատական կարգով իրավաբանական նշանակություն ունեցող փաստի հաստատման հնարավորությունը: 

Ընդլայնվում է նաև դատարանի կողմից փաստը հաստատելու այլ կարգերից բացառել նոտարի կողմից իրավաբանական նշանակության փաստի հաստատումը: Քրեական պատասխանատվություն է սահմանվում նաև նոտարի կողմից իրավաբանական նշանակություն ունեցող փաստ հաստատելու գործով վկայի կողմից նոտարին սուտ ցուցմունք տալու համար:

Օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց միաձայն՝ 113 «կողմ» ձայնով:

Նորայր Շողիկյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am