Արմեն Սարգսյանը ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Կատարի էմիրին

Armenpress 11:04, 3 Հունիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Կատարի Պետության էմիր, շեյխ Թամիմ բին Համադ Ալ Թանիին: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից։

«Բարձր եմ գնահատում Ձեր անձնական ներդրումը Հայաստանի և Կատարի միջև բարեկամական հարաբերությունների ամրապնդման և փոխշահավետ բազմոլորտ համագործակցության զարգացման գործում,- մասնավորապես նշված է նախագահ Սարգսյանի ուղերձում։ -Մեծապես արժևորում եմ մեր ջերմ հարաբերություններն ու անձնական բարեկամությունը։

Վերահաստատում եմ ժամանակակից աշխարհի փոփոխություններին և պահանջներին համահունչ երկկողմ հարաբերությունների խթանման ուղղությամբ համատեղ աշխատելու՝ մեր պատրաստակամությունը»:

Նախագահ Սարգսյանը Կատարի էմիրին մաղթե­լ է քաջառողջություն, հաջողություն և ամենայն բարիք։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am