1000х90.jpg (78 KB)

Ազգային ժողովը շարունակում է քառօրյա նիստի աշխատանքները. ՈՒՂԻՂ

Armenpress 10:00, 3 Հունիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովում շարունակվում են քառօրյա նիստի աշխատանքները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հունիսի 3-ին քվեարկության կդրվեն նախորդ օրը քննարկված նախագծերը, այնուհետև պատգամավորներն առաջին ընթերցմամբ կքննարկեն մի շարք օրենքների նախագծեր:

Պատգամավորներն առաջին ընթերցմամբ կքննարկեն «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Փաստաբանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Քաղաքացիական կացության ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Ռազմարդյունաբերական համալիրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և մի շարք այլ օրենքների նախագծեր:

Օրակարգում են  նաև Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի 2019 թվականի գործունեության մասին տարեկան հաղորդման, Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի գործունեության վերաբերյալ 2018-2019 թվականների հաղորդման քննարկումները:

Նորայր Շողիկյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am