«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ․ Մտքում՝ Աստված, ձեռքին՝  գրիչ

Armenpress 21:59, 2 Հունիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Չափազանց պարզ, ճշտախոս, ընտանիքին նվիրված: Խոսել է շատ բարձր, կատակել ու լիաթոք ծիծաղել: Այսպես են  նկարագրել ժամանակակիցները հայ մեծանուն գրող Պերճ Պռոշյանին:

Այսօր հայ անվանի գրողի, թատերագրի ծննդյան օրն է: Նրա ծննդավայրը  Աշտարակն է: Ընտանիքը զբաղվել է դերձակությամբ: Հայրը մտահոգված է եղել որդիների կրթությամբ, ինչի շնորհիվ էլ Պերճ Պռոշյանը սովորել է Թիֆլիսի անվանի Ներսիսյան դպրոցում, ապա արքունական գիմնազիայում: Երիտասարդ, գեղեցիկ, կրթված, լայնաթիկունք երիտասարդը վերադարձել է հայրենի տուն՝ ընտրելով ուսուցչի առաքելությունը: Շարունակել է իր գործունեությունը Թիֆլիսում, ապա Հայաստանի տարբեր վայրերում:

Պերճ Պռոշյանը  երիտասարդ տարիներից ի վեր ուսումնասիրել է քրիստոնեությունը, մեծ նշանակություն է տվել հավատքին, եղել է հայ հոգեւոր հայրերի  բարեկամը:  Քառասուներկու տարեկանում Երեւանի թեմի եւ Կարսի վիճակի հոգեւոր դպրոցների տեսուչ է նշանակվել: Պերճ Պռոշյանը ցանկացել է քահանա դառնալ, այդ միտքը նրան ուղեկցել է ամբողջ կյանքի ընթացքում: Հայ գրողը որքան էլ մեծարել է  եկեղեցին, հայ հոգեւորականներին, կրոնասերներին, միեւնույն ժամանակ բարձրաձայնել է հոգեւոր կյանքում առկա խնդիրների մասին: «Ինձ համար անաստվածություն քարոզող աշխարհականն ավելի հարգելի է, քան կեղծ հավատացյալը»,- մի առիթով ասել է Պերճ Պռոշյանը:

Գրողին մտահոգել է իր ժողովրդի սոցիալական, ազգային ազատությունը, բարքերի պահպանումը: «Նահապետական պարզ սովորություններն օրըստօրե անհետանում են, բարեկամություն, հարեւանություն սուրբ բառերն իրանց նշանակությունը միմիայն քաղաքավարության ձեւերի մեջ են պահում»,- ասել է հեղինակը «Հացի խնդիրը» վեպում»: 

                     Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի վաղվա համարում։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am