Կողաշրջված բեռնատարի վարորդը տեղափոխվել է հիվանդանոց

Armenpress 21:10, 2 Հունիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը hունիսի 2-ին, ժամը 16։54-ին տեղեկություն է ստացել, որ Սարալանջ-Արագյուղ ավտոճանապարհի 5-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Կոտայքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ տուֆով բեռնված «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Խաժակ Ա․, ծնված 1959 թ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդը հոսպիտալացվել է Եղվարդի բժշկական կենտրոն, այնուհետև՝ տեղափոխվել Երևանի «Արմենիա» ՀԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են կայուն ծանր:

Փրկարարներն իրականացրել են ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am