Տեսչական մարմինները ուժեղացնում են վերահսկողությունը

Armenpress 16:02, 2 Հունիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Տեսչական մարմինների կողմից իրականացվող ստուգումները կրելու են շարունակական բնույթ և ընթանալու են ավելի խիստ կարգով:  

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ կառավարությունը։

«Բոլոր ստուգվողներին տրամադրվում են խորհրդատվություն և խախտումների անհապաղ վերացման պարտադիր կատարման ցուցումներ։ Խախտումների վերաբերյալ արձանագրությունները ներկայացվում են պարետատուն:

Ի գիտություն բոլորի՝ պարետի որոշումները ենթակա են պարտադիր կատարման,  հակառակ դեպքում կկիրառվեն օրենքով սահմանված պատասխանատվության միջոցներ»,- ասված է հաղորդագրության մեջ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am