Մայր Աթոռում տեղի կունենա բժիշկների օրհնության կարգ

Armenpress 15:58, 2 Հունիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հունիսի 3-ին, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կկատարվի բժիշկների օրհնության կարգ։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից։

Այս առիթով դուրս կբերվի Մայր Աթոռում պահվող Սուրբ Ղուկաս ավետարանչի մասունքակիր Աջը։

Օրհնության արարողությանը ուղիղ եթերում հնարավոր կլինի հետևել ժամը 19։00-ից,  Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի «Ֆեյսբուք»-ի էջերում և «Շողակաթ» հեռուստաընկերության եթերում։  

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am