1000х90.jpg (78 KB)

ՌԴ առողջապահության նախարարի առաջին տեղակալ է նշանակվել Իգոր Ղահրամանյանը

Armenpress 14:56, 2 Հունիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՌԴ Դաշնության խորհրդի անդամ Իգոր Ղահրամանյանը նշանակվել է Առողջապահության նախարարի առաջին տեղակալ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Ռեգնում» տեղեկատվական գործակալությանը, համապատասխան որոշում է ստորագրել ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը։

«Ի սրտե շնորհավորում ենք, մաղթում ենք հաջողություններ, հույս ունենք փոխգործակցության և արդյունավետ համագործակցության», — հայտարարել է Դաշնության խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն։

Իգոր Ղահրամանյանը ՌԴ Դաշնության խորհրդի անդամ է, Դաշնության Խորհրդի սոցիալական քաղաքականության կոմիտեի առաջին փոխնախագահ:

Պատրաստեց Լիլիթ Դեմուրյանը



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am