Լեհաստանում կորոնավիրուսով վարակվելու դեպքերի թիվը գերազանցել է 24 հազարը

Armenpress 12:47, 2 Հունիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Լեհաստանում նոր տիպի կորոնավիրուսի դեպքերի թիվը մեկ օրում աճել է 107-ով, մահացել է ևս 7 մարդ։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնել է Լեհաստանի առողջապահության նախարարությունը։ Երկրում դեպքերի ընդհանուր թիվը հասել է 24 271-ի։

Նշվում է, որ վարակի տարածման ամբողջ ընթացքում երկրի տարածքում մահացել է 1081 մարդ։

Վերջին տվյալների համաձայն ՝ Լեհաստանում կորոնավիրուսի հետ կապված հոսպիտալացվել է 2 219 մարդ, 78 470 անձ մեկուսացվել է, ապաքինվել է 11 726 վարակված։

Մարտից ի վեր Լեհաստանում գործում է համաճարակային ռեժիմ ՝ կապված կորոնավիրուսային վարակի տարածման հետ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am