Ռուդիկ Հյուսնունցը նշանակվել է Արցախի նախագահի գլխավոր խորհրդական

Armenpress 10:14, 2 Հունիս, 2020

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 2 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 1-ին ստորագրել է hրամանագիր Ռուդիկ Հյուսնունցին Արցախի Հանրապետության նախագահի գլխավոր խորհրդական - հատուկ հանձնարարություններով դեսպան նշանակելու մասին։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am