«Էրեբունի» ԲԿ-ում 5կգ 600 գ քաշով տղա է ծնվել

Armenpress 21:21, 1 Հունիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Էրեբունի» ԲԿ-ում մայիսին 445 երեխա է ծնվել, 5 կգ 600 գ քաշով Դավիթը նրանցից մեկն է։ «Արմենպրես»-ն այս մասին տեղեկացավ բժշկական կենտրոնի «Ֆեյսբուք»-ի էջից:

«Չնայած երեխայի մեծ չափերին՝ հղիության ընթացքում մայրիկը խնդիրներ չի ունեցել։ Դավիթը ընտանիքի 6-րդ երեխան է։ Իսկ ընդհանուր առմամբ, մայիսին հանրապետության ամենաշատ ծնունդներն ինչպես միշտ «Էրեբունի» ԲԿ-ում են գրանցվել»,-հայտնում են բժշկական կենտրոնից:  

Գարնան վերջին ամսին «Էրեբունի» ԲԿ-ում ծնվել է 215 աղջիկ, 230 տղա։ Նրանց մեջ 10 երկվորյակ կա:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am