Մխիթարյանը որդու հետ լուսանկար է հրապարակել

Armenpress 17:28, 1 Հունիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և իտալական «Ռոմա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը լուսանկար է հրապարակել որդու հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`Մխիթարյանը որդու հետ լուսանկարով շնորհավորել է երեխաների պաշպանության միջազգային օրը և գրել. «Առաջնայինը ընտանիքն է»:

Հենրիխ Մխիթարյանի առաջնեկը ծնվել է այս տարվա մարտի 4-ին՝ Հռոմում։ Ի պատիվ Հենրիխ Մխիթարյանի հոր՝ լեգենդար ֆուտբոլիստ Համլետ Մխիթարյանի, երեխային անվանակոչել են Համլետ:  

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am