1000х90.jpg (78 KB)

Նեթանյահուն ոստիկանություն է դիմել սպանության սպառնալիքների պատճառով

Armenpress 15:54, 1 Հունիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ոստիկանություն դիմում է գրել իրեն և իր ընտանիքին սպանելու սպառնալիքներ ստանալու պատճառով:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Lenta.ru»-ին, այս մասին նա գրել է «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում։

«Մի քանի օր առաջ ես բողոք եմ ներկայացրել ոստիկանություն՝ իմ և իմ ընտանիքի անդամների սպանության սպառնալիքի վերաբերյալ։ Այսօր, ցավոք, ես ստիպված էի ևս մեկ բողոք ներկայացնել մի մարդու դեմ, որը նկարագրում էր, թե ինչպես է նա մտադիր սպանել ինձ և իմ ընտանիքին»,- գրել է Իսրայելի վարչապետը:

Այն մասին, թե ով կարող է նրան սպառնալ, Նեթանյահուն չի հստակեցրել, սակայն լրատվամիջոցներին խնդրել է դատապարտել հանցագործության հրահրումը։

Մայիսին Նեթանյահուն Իսրայելում դատարանի առաջ է կանգնել չարաշահումների և կաշառակերության գործով: Երկրի պատմության մեջ նա առաջին վարչապետն է դարձել, ով դատարանի առաջ է կանգնել՝ դեռևս պաշտոնավարման ընթացքում։

Պատրաստեց Լիլիթ Դեմուրյանը



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am