«Փյունիկի» երեք ֆուտբոլիստներ հեռանում են ակումբից    

Armenpress 14:31, 1 Հունիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի «Փյունիկի» երեք ֆուտբոլիստներ հեռանում են ակումբից:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Սերգեյ Շևչուկի, Մաքսիմ Ժեստոկովի և Արտակ Եդիգարյանի հետ պայմանագրերի ժամկետներն ավարտվել են: 

Կիսապաշտպան Սերգեյ Շևչուկը «Փյունիկում» էր 2019 թ. մարտից: Ուկրաինացի ֆուտբոլիստն անցկացրած 37 խաղում դարձել է 2 գոլի և 15 գոլային փոխանցման հեղինակ: 

Կիսապաշտպան Արտակ Եդիգարյանը «Փյունիկ» էր վերադարձել 2019 թ. հուլիսին: Վերադարձից հետո անցկացրած 21 խաղում դարձել է 5 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ:

Պաշտպան Մաքսիմ Ժեստոկովը «Փյունիկում» էր 2018 թ. հուլիսից: «Փյունիկի» կազմում անցկացրած 55 խաղում դարձել է 6 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ:

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am