Աննա Հակոբյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի հայուհի նախարարի հետ

Armenpress 09:52, 1 Հունիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ վարչապետի տիկին, ‹‹Իմ քայլը›› և ‹‹City of smile/Ժպիտների քաղաք›› բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի երիտասարդության և մարմնակրթության հարցերով նախարար Վարդինե Օհանյան-Գևորգյանի հետ։  «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Աննա Հակոբյանի գրասենյակից։

Աննա Հակոբյանը շնորհավորել է տիկին Օհանյանին կարևոր և պատասխանատու պաշտոն զբաղեցնելու կապակցությամբ՝ մաղթելով արդյունավետ աշխատանք։ 

Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են լիբանանահայ համայնքի ներկա իրավիճակը, դժվարություններն ու դրանք հաղթահարելու ուղիները։

Հաշվի առնելով, որ տիկին Օհանյանը Լիբանանում գործող հատուկ խնամքի կարիք ունեցող մանուկների և պատանիների ‹‹Զվարթնոց›› կենտրոնի տնօրենն է, Աննա Հակոբյանը հետաքրքվել է կենտրոնի գործունեությամբ  և աշակերտների բարեկեցությամբ։

Քննարկվել է մոտ ապագայում մի շարք ուղղություններով համագործակցության հնարավորության հարցը։

Նախարար Օհանյանը շնորհակալություն է հայտնել Աննա Հակոբյանին ցուցաբերած հետաքրքրության համար և խնդրել ջերմագին ողջույններ փոխանցել վարչապետ Նիկոլ Փաշինյանին։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am