«Արարատ-Արմենիա»-ի և «Շիրակ»-ի խաղն ավարտվեց ոչ-ոքի

Armenpress 22:25, 30 Մայիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի առաջնության 19-րդ տուրի շրջանակներում մրցեցին «Արարատ-Արմենիա»-ն և «Շիրակ»-ը:

 «Արմենպրես»-ի հաղորդմամբ` հանդիպման մեկնարկից 8 րոպե անց Ռուդիկ Մկրտչյանն առաջ մղեց «Շիրակ»-ին: «Արարատ-Արմենիա»-ից խաղի 37-րդ րոպեին աչքի ընկավ Սերգեյ Վակուլենկոն: Երկրորդ կեսում այդպես էլ դարպասի գրավում չարձանագրվեց և հանդիպումը խաղաղ արդյունքով ավարտվեց:  

Ավելի վաղ կայացած «Լոռի»-«Նոա» խաղում գրանցվել էր 2:2 հաշիվ: 19-րդ տուրի շրջանակներում կկայանան նաև «Ալաշկերտ»-«Արարատ», «Ուրարտու»-«Գանձասար-Կապան» հանդիպումները: 

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am