«Հոֆենհայմ»-ն առանց Ադամյան հաղթանակ է տոնել

Armenpress 22:17, 30 Մայիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանական Բունդեսլիգայի 29-րդ տուրի շրջանակներում «Հոֆենհայմ»-ն արտագնա խաղում մրցեց «Մայնց»-ի հետ:

 «Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Հոֆենհայմ»-ի ֆուտբոլիստներին հաջողվեց միայն մեկ գնդակ ուղարկել «Մայնց»-ի դարպասը: Աչքի ընկավ Իլա Բեբուն: Հայաստան ֆուտբոլի ազգային թիմից Սարգիս Ադամյանը «Հոֆենհայմ»-ի հայտացուցակից բացակայում էր վնասվածքի պատճառով: Նա դեռևս վերականգնվում է:

Այս հաղթանակից հետո «Հոֆենհայմ»-ը մրցաշարային աղյուսակում 7-րդն է և ունի  42 միավոր: Նույնքան միավոր ունի նաև 6-րդ տեղը զբաղեցրած «Վոլֆսբուրգ»-ը:

 

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am