1000х90.jpg (78 KB)

ՍԱՏՄ-ն շրջայց է կատարել գյուղատնտեսական շուկաներում

Armenpress 20:09, 30 Մայիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մասնագետ-տեսուչները մայիսի 30-ին մշտադիտարկում են անցկացրել հանրապետության գյուղատնտեսական բոլոր շուկաներում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ կառավարությունը։

«Շուկաներից մի քանիսում հայնաբերվել են խախտումներ, որոնք, հիմնականում, եղել են հետևյալ բնույթի՝ աշխատակիցները, ինչպես նաև շուկաներում մթերք վաճառողները չեն կրել ձեռնոցներ, դիմակներ չեն կրել կամ կրել են ոչ ճիշտ, չեն ջերմաչափել հաճախորդներին, չեն վարել ջերմաչափման և ախտահանման մատյաններ։ Արձանագրվել են նաև սանիտարահիգիենիկ այլ նորմերի խախտումներ։ Խախտումների մասին արձանագրությունները կներկայացվեն պարետատուն»,-ասված է հաղորդագրության մեջ։ 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am