Արմեն Գրիգորյանն ու Սամվել Բաբայանը հեռախոսազրույց են ունեցել

Armenpress 19:58, 30 Մայիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն հեռախոսազրույց է ունեցել Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Բաբայանի հետ՝ շնորհավորելով նշանակման կապակցությամբ։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարի գրասենյակից։   

Հեռախոսազրույցի ընթացքում կողմերը քննարկել են անվտանգության ոլորտում համագործակցության և ծրագրերի շարունակականության ապահովմանը, ինչպես նաև ռազմավարական ենթակառուցվածքների զարգացմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am