ՀՀ հիվանդանոցները հագեցած են անհրաժեշտ դեղորայքով և սարքավորումներով․ Հայկ Անտոնյան

Armenpress 18:43, 30 Մայիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության բոլոր հիվանդանոցներն ու դրանց վերակենդանացման բաժանմունքները հագեցած են միջազգային նորմատիվներին համապատասխան անհրաժեշտ դեղորայքով և սարքավորումներով։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին պարետատան նիստից հետո ճեպազրույցի ժամանակ ասաց «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի ինֆեկցիոն մասնաճյուղի կլինիկական ղեկավար Հայկ Անտոնյանը։ «Վստահեք մեզ, մենք ջանք չենք խնայելու ձեր հարազատների առողջության համար պայքարելու համար»,- ասաց Անտոնյանը։

Նա հավելեց, որ մեծահասակաների մոտ, ովքեր կյանքի ընթացքում ձեռք են բերել քրոնիկական հիվանդություններ, կորոնավիրուսն ընթանում է առանձնահատուկ բարդությամբ։ «Պետք է զգոն լինել, որպեսզի այնպես չստացվի, որ բժիշկներն անգամ մեծ անձնակազմով չկարողանան փրկել նրանց կյանքերը։ Պետք է պահպանել բոլոր կանոնները։ Խնդրում եմ, հարգելի հայրենակիցներ, հետևեք բոլոր կանոններին»,- նշեց Անտոնյանը։

Լիլիթ Դեմուրյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am