«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ․Ներդրվում է համայնքային միասնական էլեկտրոնային կառավարման հարթակ

Armenpress 19:40, 29 Մայիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Պետական համակարգում եւ տնտեսության տարբեր ոլորտներում այսօր ընթանում են թվայնացման մեծ ծավալի գործընթացներ: Դրանց միջոցով ոչ միայն ապահովվում են  տվյալների փոխանակման գործառույթները, այլեւ ձեւավորվում է  էլեկտրոնային համակարգ, որը թույլ է տալիս հանրային մարիններին կենտրոնացված ձեւով օգտվել տվյալների եւ տեղեկատվական այլ շտեմարաններից: Արդյունքում ավելի որակյալ եւ մատչելի ծառայություն  է մատուցվում քաղաքացիներին ու ֆիզիկական անձանց, ինչպես նաեւ ապահովվում է համակարգում ընդգրկված մարմինների աշխատանքների թափանցիկությունը, ինչը միտված է կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը:

Ժամանակի պահանջով թելադրված այս առաջնային խնդիրը լուծելու համար Տարածքային կառավարման եւ  ենթակառուցվածքների նախարարությունը նախաձեռնել է  համայնքային միասնական էլեկտրոնային կառավարման հարթակի ստեղծման գործընթացը: Արդյունավետ գործելու, որակյալ ծառայություններ մատուցելու եւ ճշգրիտ տվյալներ ունենալու համար հարթակը փոխկապակցվելու է ՀՀ կադաստրի կոմիտեի տեղեկատվական համակարգին, ինչպես նաեւ ճանապարհային ոստիկանության ծառայության տրանսպորտային միջոցների էլեկտրոնային ռեգիստրին: Հարկահավաքության գործընթացն առավել արդյունավետ դարձնելու համար նրա միջոցով մուտքի հնարավորություն կստեղծվի դեպի գանձապետական էլեկտրոնային համակարգ»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am