Արցախի նախագահն ընդունել է «Ազգային օրակարգ» կուսակցության պատվիրակությանը

Armenpress 16:54, 29 Մայիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մայիսի 29-ին ընդունել է «Ազգային օրակարգ» կուսակցության պատվիրակությանը՝ խորհրդի նախագահ Արա Հակոբյանի գլխավորությամբ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեցին Արցախ Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, նախագահ Հարությունյանը նշել է, որ Արցախին վերաբերող խնդիրներն համազգային օրակարգի մաս են կազմում, և շատ կարևոր է հայկական քաղաքական ուժերի կողմից այդ առթիվ ցուցաբերվող հետաքրքրությունը:

Իր հերթին Արա Հակոբյանը շնորհակալություն է հայտնել նախագահին ջերմ ընդունելության համար և ընդգծել, որ իրենց ծրագրերում Արցախը միշտ առաջնային տեղ ունի:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել արտաքին և ներքին մարտահրավերներին դիմագրավելու վերաբերյալ և նախանշել անելիքներն ըստ առաջնահերթությունների:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am