Չինաստանում հիդրոէլեկտրակայանում տեղի ունեցած վթարից 6 մարդ է զոհվել

Armenpress 16:47, 29 Մայիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանում 6 մարդ  է զոհվել հիդրոէլեկտրակայանում տեղի ունեցած վթարից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝  այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Ենթադրվող պայթյունը տեղի է ունեցել հարավ-արևմտյան Յուննան նահանգում գտնվող հիդրոէլեկտրակայանում: Յուննանի կառավարության հայտարարությունում ասվում է, որ 6 մարդ զոհվել է, ևս 5-ը վիրավորվել են:

Հաղորդվում է, որ վթարը տեղի է ունեցել մայիսի 29-ին Պեկինի ժամանակով 11:10-ին: Նախնական տվյալներով՝ տեղի է ունեցել պայթյուն: Ներկա պահին որոնողափրկարարական աշխատանքներն ավարտվել են, սկսվել է դեպքի պատճառների քննությունը:

Աննա Գրիգորյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am