Իրանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 2 հազար 819-ով

Armenpress 14:39, 29 Մայիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանում կորոնավիրուսի մայիսի 29-ի վիճակագրական տվյալների համաձայն` նախորդ օրվա համեմատ, վարակվածների թիվն ավելացելէ 2 հազար 819-ով՝ ընդհանուր թիվը դառնալով 146 հազար 668: Մահացածների թիվն ավելացել է 50-ով: Երկրում վարակի հետևանքով ընդհանուր առմամբ մահացել է 7 հազար 677 մարդ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է Իրանում Հայաստանի դեսպանությունը:

Ծանր վիճակում է 2 հազար 547 անձ: Ապաքինվածների թիվն ավելացել է 1943-ով: Ընդհանուր առմամբ Իրանում կորոնավիրուսը հաղթահարել է 114 հազար 931 մարդ:

Մինչ այժմ թեստավորվել է  896 հազար 571 անձ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am