Ռուսական Պրեմիեր լիգային ներկա կլինեն երկրպագուների մի ստվար զանգված

Armenpress 21:47, 28 Մայիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի ֆուտբոլի առաջնությունը կարող է անցկացվել երկրպագուների մասնակցությամբ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է  ՏԱՍՍ-ը: Ռուսական Պրեմիեր լիգայի խաղերի մարզադաշտում կարող են ներկա լինել միայն 10 տոկոս երկրպագուներ, ոչ ավելին: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ռուսաստանի ֆուտբոլի առաջնությունը պաշտոնապես կվերսկսվիհունիսի 21-ին: Կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով մարտից դադարեցված էր նաև Ռուսաստանիառաջնությունը:

Ռուսաստանի առաջնությունում Սոչի քաղաքի համանուն թիմում են հանդես գալիս Հայաստանի ֆուտբոլիազգային թիմից Էրիկ Վարդանյանը և Ալեքսանդր Կարապետյանը, իսկ Եկատերինբուրգի «Ուրալ»-ում է խաղում Վարազդատ Հարոյանը:

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am