Ռոնալդուն մրցաշրջանի ավարտին կհեռանա «Յուվենտուս»-ից

Armenpress 21:31, 28 Մայիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրինի «Յուվենտուս»-ի պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն մրցաշրջանի ավարտին կարող է հեռանալ ակումբից:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին Թվիթերի իր միկրոբլոգում գրել է իտալացի լրագրող Պիետրոն Բալցանոն: Վերջինս պնդում է, որ խոսակցությունները դեռևս շշուկների մակարդակի են և ոչինչ պաշտոնական չէ, սակայն մրցաշրջանի ավարտին պորտուգալացին կհեռանա:

Ավելի վաղ տեղեկություններ կային, որ կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով «Յուվենտուս»-ը կարողէ վաճառել Ռոնալդուին: Ստեղծված իրավիճում թուրինյան ակումբը ըստ ամենայնի չի կարողանա վճարելՌոնալդուի աշխատավարձը: Ռոնալդուն «Յուվենտուս»-ում տարեկան ստանում է 31 միլիոն եվրո: 

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am