Պրեմիեր լիգայի վերսկսման հստակ օրը հայտնի է

Armenpress 21:03, 28 Մայիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անգլիայի ֆուտբոլի առաջնությունը` Պրեմիեր լիգան, կվերսկսվի հունիսի 17-ին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է  The Telegraph-ը: Ըստ պարբերականի, առաջնությունը կշարունակվի «Շեֆիլդ Յունայթեդ»-«Աստոն Վիլա», «Մանչեսթեր Սիթի»-«Արսենալ» խաղերով, որին ներկա չեն լինի հանդիսականները: Պրեմիեր լիգան հիմնովին կվերսկսվի հունիսի 20-ին:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Պրեմիեր լիգայի ակումբները պաշտոնապես անցնում են խմբայինմարզումների: Ֆուտբոլային ակումբներն իրենց շրջանում քվեարկություն են անցկացրել և միաձայնհամաձայնել են խմբային մարզումները վերսկսել: Նրանք մայիսի 19-ին կմարզվեն խմբերով, սակայնխմբերը շատ մեծ չեն լինի, և ֆուտբոլիստների միջև կպահպանվի սոցիալական հեռավորությունը:Բրիտանական կառավարությունն արդեն իսկ թույլատրել է վերսկսել Պրեմիեր լիգան:  Անգլիայի ֆուտբոլիառաջնությունը դադարեցվել էր մարտի 13-ին` կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով:

 

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am