Բժշկի ցուցումով ինքնամեկուսացված սոցիալապես խոցելի խմբերին կհատկացվեն սնունդ և ախտահանիչ պարագաներ

Armenpress 15:14, 27 Մայիս, 2020
ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը վերաբաշխում կատարեց բյուջեի միջոցառումներում և 50 մլն դրամ հատկացրեց ՀՀ մարզերին` յուրաքանչյուրին 5-ական մլն դրամ: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը նշեց, որ դրա շրջանակներում նախատեսվում է բժշկի ցուցումով ինքնամեկուսացված՝ սոցիալապես խոցելի խմբերին հատկացնել սննդամթերք, սանիտարահիգիենիկ պարագաներ ու ապահովել դրանց տեղափոխման, պահեստավորման եւ բաշխման աշխատանքներն՝ ըստ մարզերի:

«Այդ խմբերին կհատկացվեն սպիտակ ալյուր, հաճար, հնդկաձավար, ոսպ, սպիտակ բրինձ, բուսական յուղ, շաքարավազ, յոդացված աղ, ինչպես նաև օճառ, լվացքի փոշի, ժավել, ալկոգել»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց նախարարը:  



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am