Ջոկովիչը թենիսի մրցաշար է կազմակերպում

Armenpress 22:03, 26 Մայիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թենիսի աշխարհի առաջին ռակետ Նովակ Զոկովիչը մրցաշար է կազմակերպում առաջատար թենիսիստների համար:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` սերբ թենիսիստի կազմակերպած մրցաշարին կմասնակցեն ATP դասակարգման աղյուսակի մի շարք առաջատարներ: Իրենց մասնակցությունը հաստատել են ԱլեքսանդրԶվերևը, Գրիգորի Դմիտրովը և Դոմինիկ Տիմը:

Մրցաշարը բաղկացած կլինի մի քանի ենթամրցաշարերից: Զոկովիչի բարեգործական ֆոնդի կողմից կազմակերպվող մրցաշարերը կլինեն չորսը` Սերբիայում (հունիսի 13-14), Խորվաթիայում (հունիսի 21-22), Չեռնոգորիայում (հունիսի 27-28) և Բոսնիա-Հերցեգովինայում (հուլիսի 3-4)։

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am