Սեւանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ

Armenpress 21:47, 26 Մայիս, 2020

ԳԱՎԱՌ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սեւանա լճի մակարդակը 2020 թվականի մայիսի 25-ի դրությամբ բարձրացման նոր նիշ է գրանցել: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ  «Հայհիդրոմետ» ծառայությունից, Սեւանա լիճը ծովի մակերեւույթից գտնվել է 1900 մետր 75 սանտիմետր բարձրության վրա, ինչը 3 սանտիմետրով ավելին է նախորդ տարվա մայիսի 25-ի նիշից: Արփա-Սեւան թունելային ջրատարով այս տարվա հունվարի իննից մինչեւ մայիս 25-ն ընկած ժամանակահատվածում Սեւանա լիճ է տեղափոխվել 103 միլիոն 452 հազար խորանարդ մետր ջուր: Այդս տարվա ընթացքում ոռոգման նպատակներով լճից առայժմ ջուր բաց չի թողնվել: Սեւան թափվող գետերում դիտվել է փոփոխական ռեժիմ:

Խոսրով Խլղաթյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am