1000х90.jpg (78 KB)

Թայլանդում արտակարգ դրության ռեժիմի ժամկետը երկարաձգվում է

Armenpress 14:27, 26 Մայիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով Թայլանդում մտցված արտակարգ դրության ռեժիմի ժամկետը երկարաձգվում է մինչև հունիսի 30-ը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, «Ռեգնում» գործակալությունը տեղեկացնում է, որ առաջարկը ներկայացրել է Կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի կենտրոնը, որը հավանության է արժանացել կառավարության կողմից:

Նշվում է, որ կառավարությունն արատակարգ դրության ռեժիմի ժամկետի երկարաձգումը պայմանավորում է աշխարհում համաճարակային իրավիճակի անկայուն լինելու, ինչպես նաև վարակի երկրորդ ալիքի հնարավոր բռնկման հետ:

Նաև հաղորդվում է, որ  Թայլանդի կառավարությունը հանձնարարություն է տվել սահմանափակումների մեղմացման երրորդ փուլի քննարկման վերաբերյալ, որը պետք է սկսվի հունիսի 1-ից:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am