Ֆուտբոլի առաջնության հաջորդ երեք տուրերի խաղացանկը հայտնի է  

Armenpress 12:51, 26 Մայիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 18-րդ տուրի ավարտից հետո ՀՖՖ մրցումների կազմակերպման և անցկացման բաժինը ներկայացրել է Բարձրագույն խմբի առաջնության 2-րդ հատվածի 19-ից 21-րդ մրցափուլերի խաղացանկը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` 19-րդ տուրը կմեկնարկի մայիսի 30-ին.

«Լոռի»-«Նոա» (մայիսի 30, ժամը 15:45)

«Արարատ-Արմենիա»-«Շիրակ» (մայիսի 30, ժամը 19:15)

«Ալաշկերտ»-«Արարատ» (մայիսի 31, ժամը 16:45)

«Ուրարտու»-«Գանձասար-Կապան» (հունիսի 1, ժամը 18:30)

 

Բարձրագույն խմբի 20-րդ տուրի խաղերը.

«Արարատ-Արմենիա»-«Լոռի» (հունիս 3, ժամը 18:30)

«Շիրակ»-«Արարատ» (հունիսի 4, ժամը 15:30)

«Նոա»-«Ալաշկերտ» (հունիսի 4, ժամը 17:30)

 

Բարձրագույն խմբի 21-րդ տուրի հանդիպումները.

«Արարատ»-«Նոա» (հունիսի 7, ժամը 19:00)

«Լոռի»-«Շիրակ» (հունիսի 8, ժամը 15:30)

«Ալաշկերտ»-«Արարատ-Արմենիա» (հունիսի 8, ժամը 17: 30)

«Փյունիկ»-«Ուրարտու» (հունիսի 9, ժամը 18:30)

 

Մրցաշարային աղյուսակի առաջատարը 36 միավորով «Արարատ-Արմենիա»-ն է: Երկրորդ տեղում 32 միավորով «Լոռի»-ն է: Նրան հաջորդում է «Ալաշկերտ»-ը` 31 միավորով: 4-րդը «Արարատն»-ն է  (31 միավոր), 5-րդը` «Նոա»-ն (30 միավոր) և լավագույն վեցյակը եզրափակում է «Շիրակ»-ը (28 միավոր):

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am