Հեռավար կրթություն ստանալու համար ՄԻՊ-ի աջակցությամբ երկու ընտանիքների տրամադրվել են պլանշետներ

Armenpress 12:18, 26 Մայիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Մարդու իրավունքների պաշտպանին են դիմել մի քանի մարզերի բնակիչներ՝ խնդրելով աջակցություն երեխաների հեռավար կրթության իրավունքի երաշխավորման հարցում։

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից, նրանք տեղեկացրել են, որ սոցիալական վատ պայմանների պատճառով չեն կարողանում երեխաներին ապահովել համակարգչով, ինչի պատճառով երեխաները զրկվում են կրթություն ստանալու իրավունքից։

Մարդու իրավունքների պաշտպանի և Պարետատան համագործակցության արդյունքում երկու ընտանիքների տրամադրվել են պլանշետներ։

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am