«Ուրարտու»-ն նվազագույն հաշվով զիջեց «Արարատ»-ին

Armenpress 21:43, 25 Մայիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի առաջնության բարձրագույն խմբի 18-րդ տուրն ավարտվեց «Արարատ»-«Ուրարտու» խաղով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Արարատ»-ին հաջողվեց առավելության հասնել նվազագույն հաշվով: «Ուրարտու»-ի դարպասը գրավեց Դավիթ Խուրցիձեն: Բարձրագույն խմբի այս տուրում հաղթանակ էին տոնել նաև «Լոռի»-ն, «Արարատ-Արմենիա»-ն և «Նոա»-ն:

Բարձրագույն խմբի 19-րդ տուրի խաղերը կկայանան մայիսի 30-ից սկսած: ՀՖՖ դեռևս չի ներկայացրել հաջորդիվ կայանալիք խաղերի խաղացանկը:

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am