Արայիկ Հարությունյանն ու Սամվել Բաբայանը համագործակցության հուշագիր են ստորագրել

Armenpress 16:52, 25 Մայիս, 2020

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։  Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մայիսի 25-ին իր գլխավորած «Ազատ հայրենիք-ՔՄԴ» կուսակցությունների դաշինքի անունից համագործակցության հուշագիր է ստորագրել «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Սամվել Բաբայանի հետ: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։

Նախագահ Հարությունյանը նշել է, որ քաղաքական ուժերի միջև համագործակցությունը միտված է երկրում համերաշխության մթնոլորտի պահպանմանը և ծրագրային դրույթների շուրջ համատեղ ջանքերի գործադրմանը:

Արայիկ Հարությունյանը նշել է նաև, որ ձևավորված օրակարգի շրջանակում «Ազատ հայրենիք - ՔՄԴ» կուսակցությունների դաշինքը պատրաստ է համագործակցելու խորհրդարանական և արտախորհրդարանական այլ ուժերի հետ:

Իր խոսքում՝ Սամվել Բաբայանը ևս կարևորել է համատեղ փոխգործակցության գաղափարն՝ ընդգծելով, որ այն հատկապես պահանջված է հայրենիքի առաջ ծառացած ներքին և արտաքին մարտահրավերներին արդյունավետ դիմակայելու համար:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am