1000х90.jpg (78 KB)

Դուբլինը երաշխիքներ է ներկայացրել ՈՒԵՖԱ-ին, որ կընդունի Եվրո-2020-ի խաղերը

Armenpress 16:42, 25 Մայիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իռլանդիայի մայրաքաղաք Դուբլինը պատրաստ է ընդունել Եվրո-2020-ի խաղերը, որոնք կկայանան հաջորդ տարի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է ՏԱՍՍ-ը: Իռլանդիայի ֆուտբոլի ասոցիացիան հաստատել է, որ կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով հետաձգված Եվրոպայի հոբելյանական առաջնության խաղերի խմբային փուլի մի մասը կանցնի Դուբլինում, ինչպես և պլանավորվում էր:

Օրեր առաջ Լոնդոնը ևս հաստատեց, որ պատրաստ է ընդունել Եվրո-2020-ի խաղերը և եզրափակիչ հանդիպումը:

Ավելի վաղ ՈՒԵՖԱ-ն հայտարարել էր, թե ուզում է, որ Եվրոպայի հոբելյանական առաջնությունն անցկացվի 12 քաղաքներում՝ անկախ նրանից, որ մրցաշարը հետաձգվել է մեկ տարով: Եվրոպայի առաջնությունը կանցկացվի 2021 թվականին`հունիսի 11-ից հուլիսի 11-ը: Եվրոպայի առաջնության 60-ամյակի կապակցությամբ մրցաշարը կանցկացվի 12 քաղաքներում` Լոնդոնում, Մյունխենում, Սանկտ-Պետերբուրգում, Բաքվում, Հռոմում, Բուխարեստում, Դուբլինում, Կոպենհագենում, Բիլբաոյում, Գլազգոյում, Բուդապեշտում և Ամստերդամում:  

 

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am