Ախպրաձորում կհիմնանորոգվի խմելու ջրատարի արտաքին ցանցը

Armenpress 14:44, 25 Մայիս, 2020

ԳԱՎԱՌ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզի Ախպրաձոր գյուղում  «Ջինիշյան հիշատակի հիմնադրամ»-ի միջոցներով կհիմնանորոգվի 850 գծամետր երկարության ջրատարի արտաքին ցանցը եւ 1 աղբյուրակապ: 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Ախպրաձոր համայնքի ղեկավար Լավրենդիկ Ղազարյանը, ծրագրի իրականացման համար հիմնադրամըներդնելու է 3 միլիոն դրամ, Ախպրաձորի համայնքապետարանը՝ 300 հազար դրամ: Եվս ծրագրի ընդհանուր արժեքի 20 տոկոսի չափով համայնքապետարանը ներդրում է կատարելու աշխատուժի տեսքով: Ծրագրի իրականացման արդյունքում քանակապես ու որակապես կբարելավվի համայնքի ջրամատակարարումը: «Ախպրաձորի խմելու ջրատարի արտաքին ցանցը 850 գծամետր երկարությամբ կառուցված է 1960-ական թվականներին, ազբեստյա խողովակներով: Անմխիթար վիճակում է գտնվում նաեւ աղբյուրակապը:Այս ծրագրի արդյունքում ազբեստյա խողովակաշարը կփոխարինվի 63­միլիմետրանոց մետաղապլաստե խողովակներով: Այսպիսով, համայնքի ջրամատակարումը կդառնա անվտանգ ու անկորուստ: Շինարարական աշխատանքները կսկսվեն եւ կավարտվեն այս տարվա ընթացքում»,-նշեց համայնքի ղեկավարը:

Խոսրով Խլղաթյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am