Ճապոնիան հերքում է լուրերն այն մասին, թե հոկտեմբերին կորոշվի ՕԽ-ի վերջնական ճակատագիրը  

Armenpress 13:36, 25 Մայիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճապոնիան հերքում է լուրերն այն մասին, որ ընթացիկ տարվա հոկտեմբերին վերջնականապես պարզ կլինի՝ հաջորդ տարի կկայանա՞ն, արդյոք, Տոկիոյի ամառային օլիմպիական խաղերը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է ՏԱՍՍ-ը: Ճապոնիայի կառավարությունը վստահեցնում է, որ այժմ ոչ մի խոսակցություն չկա այն մասին, որ խաղերի հետ կապված որոշում կկայացվի հոկտեմբերին: Խաղերի կազմակոմիտեն շարունակում է բնականոն աշխատանքը` նախապատրաստվելով հաջորդ տարի կայանալիք ՕԽ-ին:

Մարտի 24-ին հայտնի դարձավ, որ Տոկիոյի 32-րդ ամառային օլիմպիական խաղերը հետաձգվել են: ՄՕԿ­ի նախագահ Թոմաս Բախը և Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն հեռախոսազրույց էին ունեցել, և վարչապետի առաջարկից հետո Բախն իր համաձայնությունն էր տվել խաղերը մեկ տարով հետաձգելուն: Այս պահի դրությամբ հայտնի է, որ Օլիմպիական խաղերը կպահպանեն իրենց անվանումը` Տոկիո-2020: Դրանք կմեկնարկեն 2021 թվականի հուլիսի 23-ին և կեզրափակվեն օգոստոսի 8-ին: 

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը



Այս թեմայով

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am