Իսպանացիները ֆուտբոլի առաջնությունը կվերսկսեն հունիսի 11-ին     

Armenpress 12:09, 25 Մայիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսպանիայի ֆուտբոլի առաջնությունը կվերսկսվի հունիսի 11-ին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտարարել է Լա Լիգայի նախագահ Խավիեր Տեբասը:

Կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով ընդհատված առաջնությունը կշարունակվի «Բետիս»-«Սևիլիա» խաղով: Այս շաբաթվա ընթացքում հայտնի կդառնա նաև Լա Լիգայի առաջիկա 4 տուրերի խաղացանկը:

Ավելի հայտարարվել էր, որ Լա լիգայի խաղերը վերսկսվելու դեպքում կանցկացվեն առանց դադարի: Առաջնությունը կանցկացվի 35 օրում, և խաղեր կլինեն ամեն օր: Լիգայի մյուս հատվածը չի չեղարկվի, և մրցաշրջանը կհասցվի ավարտին: Լիգան ավարտին հասցնելու հիմնական շարժառիթը եղել է ֆինանսական կողմը, քանի որ պանդեմիան լուրջ վնասներ է հասցրել Իսպանիային:     

Իսպանիայի ֆուտբոլի առաջնությունը դադարեցվեց մարտի 12-ին կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով:   

 Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am