Զոհրաբ Մնացականյանը կմասնակցի ՀԱՊԿ անդամ պետությունների ԱԳ նախարարների խորհրդի նիստին

Armenpress 11:58, 25 Մայիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Մայիսի 26-ին տեսակապի ձևաչափով տեղի է ունենալու ՀԱՊԿ անդամ պետությունների ԱԳ նախարարների խորհրդի նիստը, որին մասնակցելու և ելույթով հանդես է գալու նաև ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից։

Նիստի օրակարգում ներառված են ՀԱՊԿ շրջանակներում համագործակցության տարբեր ուղղություններին առնչվող հարցեր:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am